Երևան`   +12 °C
Այսօր`   Երկուշաբթի, 27 մայիսի, 2019 թ.

«Հայաստանյան տուրօպերատորները հոգեբանական տեռոր են գործադրում Ալեքսանդր Լապշինի հանդեպ». Ն. Հոխիկյան

114
Երեքշաբթի, 14 մայիսի, 2019 թ., 07:05
«Հայաստանյան տուրօպերատորները հոգեբանական տեռոր են գործադրում Ալեքսանդր Լապշինի հանդեպ». Ն. Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայտնի բլոգեր, լրագրող Ալեքսանդր Լապշինը (Aleksandr Lapshin) վերջին առնվազն 1 տարվա ընթացքում պարբերաբար անդրադառնում է հայաստանյան զբոսաշրջային խնդիրներին՝ նախևառաջ խոսելով թանկ ավիատոմսերի մասին:

Լապշինի հետ հաճախ եմ զրուցում և տեսնում եմ, որ աշխարհի 140-ից ավելի երկրներում աշխատած մարդը լավագույն ձևով է տիրապետում զբոսաշրջային տրամաբանությանը և մարդկանց գրավելու միջոցներին: Դրանցից մեկն էլ ավիատոմսերի գների իջեցումն է, ինչը թեև միանգամից մեծ շահույթ չի ապահովի ավիափոխադրողներին, սակայն կտա երկարաժամկետ փող աշխատելու հնարավորություն, չասեմ նաև երկրի տնտեսության մյուս ոլորտներում շատ զբոսաշրջիկների դրական արդյունքների մասին:

Այսօր տեղեկանում եմ, որ տուրօպերատորներից շատերը հոգեբանական տեռոր են փորձում գործադրել Լապշինի նկատմամբ՝ հետ կանգնելու իր փորձագիտական գնահատականներից: Իհարկե, դա պարապ զբաղմունք է. Լապշինը մենակ չի պայքարում հողմաղացների դեմ, միաժամանակ միշտ էլ հնարավորություն կա թանկ ավիատոմսերը սկզբունքային պայքարի արդյունքում էժանացնել:

Հայաստանը ևս կարող է և պետք է լինի մրցակցող երկիր»: