Հայաստանի հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները գոլերի հեղինակներ են դարձել
![]() Ղազախստանի առաջնության 10-րդ տուրում «Կայսար»-ը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, սեփական հարկի տակ 5։1 հաշվով հաղթեց «Տոբոլ»-ին: Բարսեղյանը դուբլի հեղինակ դարձավ՝ 8-րդ և 85-րդ րոպեներին գրավելով մրցակցի դարպասը։ Լյուքսեմբուրգի առաջնության 25-րդ տուրում «Պրոգրես Նիդերկորն»-ը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 1։1 հաշվով ավարտեց հանդիպումը «Ժենես»-ի հետ: Թիմի կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Կարապետյանը՝ հանդիպման 37-րդ րոպեին։ Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Յան Ռեգենսբուրգ»-ի հարձակվող Սարգիս Ադամյանը Բունդեսլիգա 2-ի 33-րդ տուրի՝ «Քյոլն»-ի դեմ խաղում դուբլի հեղինակ դարձավ։ Հանդիպումն ավարտվեց «Յան Ռեգենսբուրգ»-ի հաղթանակով՝ 5։3 հաշվով։ |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
