Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի են Պրեմիեր լիգայի լավագույնները

207
Երկուշաբթի, 13 մայիսի, 2019 թ., 13:20
Հայտնի են Պրեմիեր լիգայի լավագույնները

Երեկ ավարտվեց Անգլիայի Պրեմիեր լիգայի 2018/19 մրցաշրջանի խաղարկությունը։ Հայտնի դարձան տարվա լավագույնները։

Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Լիվերպուլ»-ի պաշտպան Վիրջիլ Վան Դեյկը։

Միանգամից 3 ֆուտբոլիստներ ճանաչվեցին մրցաշրջանի լավագույն ռմբարկուներ՝ Մոհամեդ Սալահը և Սադիո Մանեն՝ «Լիվերպուլ»-ից և Պիեր Էմերիկ Օբամեյանգը՝ «Արսենալ»-ից։ Նրանք հեղինակել են 22-ական գոլ: Ի դեպ, Մանեն և Օբամեյանգը 22 գոլ խփել են 36 խաղում, իսկ Սալահը՝ 38 խաղում։