Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականը պարտվեց Բելառուսի ընտրանուն

324
Կիրակի, 12 մայիսի, 2019 թ., 16:25
Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականը պարտվեց Բելառուսի ընտրանուն

Երևանում ավարտվեց Հայաստանում արդեն երրրոդ տարին անընդմեջ անցկացվող ՈՒԵՖԱ-ի Մ-14 տարիքային խմբի զարգացման մրցաշարը։ Առաջնության վերջին խաղում Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով զիջեց Բելառուսի ընտրանուն և գրավեց երկրորդ հորիզոնականը։ Գոլերի ավելի լավ տարբերությամբ մրցաշարի հաղթող ճանաչվեց Ղազախստանի ընտրանին։ Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հայաստանի Մ-14 հավաքականի կիսապաշտպան Վարդան Թովմասյանը։