Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Արթուր Պետրոսյանը լքեց «Լոռի»-ն

409
Կիրակի, 12 մայիսի, 2019 թ., 15:25
Արթուր Պետրոսյանը լքեց «Լոռի»-ն

Մայիսի 12-ին Արթուր Պետրոսյանը «Լոռի»-ի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել, որն ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից: Գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Վահե Գևորգյանը, ով աշխատում էր Արթուր Պետրոսյանի մարզչական շտաբում:

Հիշեցնենք, որ «Լոռի»-ի գլխավոր մարզչի պաշտոնում Արթուր Պետրոսյանը նշանակվել էր 2018 թվականի դեկտեմբերի 25-ին: Նրա գլխավորությամբ «Լոռի»-ն հասել է Հայաստանի գավաթի եզրափակիչ:

Գլխավոր մարզչի պաշտոնակատար նշանակված Վահե Գևորգյանը ծնվել է 1987 թվականի սեպտեմբերի 21-ին, Երևանում: Նա որպես գլխավոր մարզիչ աշխատել է «Բանանց-2» թիմում, որը նրա գլխավորությամբ 2016/17 մրցաշրջանում դարձել Հայաստանի առաջնության Առաջին խմբի չեմպիոն: 2018 թվականին որպես գլխավոր մարզիչ աշխատել է Երևանի «Լոկոմոտիվ»-ում: 2019-ի թվականի հունվարից նա միացել էր «Լոռի»-ին և ընդգրկված էր Արթուր Պետրոսյանի մարզչական շտաբում: