Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Թիմերը հաղթել են հոգեբանորեն»․ Վարդան Մինասյան

445
Կիրակի, 12 մայիսի, 2019 թ., 01:20
«Թիմերը հաղթել են հոգեբանորեն»․ Վարդան Մինասյան

«Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումների մասին:

«Նախ ուզում եմ նշել, որ շատ լավ է, որ խաղերն այսպես են ավարտվում՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ ֆուտբոլն անկանխատեսելի է։ Դրանով է հենց ֆուտբոլը հետաքրքիր ու դիտարժան, և նման խաղերն են, որ ֆուտբոլը սարքում են համար առաջին սպորտը։ Եթե կարճ ասեմ, երկու դեպքում էլ թիմերն ավելի շատ հաղթել են հոգեբանորեն։ Պարզ է, որ բոլոր թիմերն էլ ունեին նախապես մշակված ռազմավարություն՝ ինչպես սկսեն, ինչպես ավարտեն, խաղի սցենարից ելնելով ինչպես փոխեն խաղը։ Բայց երկու հանդիպումներն էլ նայելով, կարող եմ ասել, որ այն թիմը, որը ցույց տվեց բավարար բնավորություն, այդ թիմն էլ գրանցեց դրական արդյունք։ Նայելով զույգերին, տարբեր խաղաոճերով, բայց գրեթե հավասար թիմեր էին։ Այստեղ միանշանակ ֆուտբոլիստների հոգեբանական վիճակը և իրենց հավատը մեծ դեր ունեին։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ բարձր մակարդակի խաղերում, երբ մեկ խաղը կարող է լինել որոշիչ, թիմի բնավորությունը հաջողության հասնելու և հաղթելու ամենակարևոր գրավականն է»։