Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Հայ բռնցքամարտիկները 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալով են վերադառնում հայրենիք

322
Շաբաթ, 11 մայիսի, 2019 թ., 21:50
Հայ բռնցքամարտիկները 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալով են վերադառնում հայրենիք

Սանկտ Պետերբուրգում ընթացող «Նահանգապետի գավաթի» խաղարկությունում Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը եզրափակչում հաղթել է ռուս Իլյա Պոպովին և նվաճել ոսկե մեդալ: 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը պարտվել է կուբացի բռնցքամարտիկին և նվաճել արծաթե մեդալ:

Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ բրոնզե մեդալ էին նվաճել 75 կգ քաշային Արման Դարչինյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ հայ բռնցքամարտիկները Սանկտ Պետերբուրգում հանդես էին գալիս հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի և մարզիչ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ: