Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Red Eagles»-ը ՀՖՖ-ի հետ խնդիրների շուրջ հայտարարություն է տարածել

352
Շաբաթ, 11 մայիսի, 2019 թ., 16:10
«Red Eagles»-ը ՀՖՖ-ի հետ խնդիրների շուրջ հայտարարություն է տարածել

«Red Eagles» ֆան-շարժումը ՀՖՖ-ի հետ խնդիրների շուրջ հայտարարություն է տարածել․ «Այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի և «Red Eagles» ֆան-շարժման ներկայացուցիչների միջև՝ Արթուր Վանեցյանի նախաձեռնությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Red Eagles» ֆան- շարժման կողմից բարձրացված խնդիրները, ներկայացվել է ստեղծված իրավիճակը, առաջացման պատճառները և հնարավոր լուծման ուղիները։ Հանդիպման արդյունքում ՀՖՖ նախագահը, խոստացել է լուծել մեր կողմից բարձաձայնված խնդիրները, մասնավորապես․
1. Արթուր Վանեցյանը երաշխիքներ է տվել այն մասին, որ ՀՖՖ փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մելիքբեկյանը այլևս չի խոչընդոտելու «Red Eagles» ֆան-շարժման գործունեությանը։
2. ՀՖՖ նախագահը խոստացել է քննարկել գործկոմի բալանսավորման հարցը և գտնել հնարավոր լուծման ուղիները։
3. ՀՖՖ-ի «Երկրպագուների գծով պատասխանատուն» այլևս չի լինելու որևէ ֆան շարժման ներկայացուցիչ։
4. «Red Eagles» ֆան-շարժումը հավաքականին կաջակցի արևելյան տրիբունայի կենտրոնական հատվածից․ ֆան ակումբներին տոմսերը արդեն կհատկացվեն հավասարության սկզբունքով։
5. «Red Eagles»-ի համար այլևս չեն ստեղծվի արհեստական խոչընդոտներ՝ երկրպագման անհրաժեշտ ատրիբուտիկան մարզադաշտ մտցնելու համար։
Այսպիսով, ելնելով այն հանգամանքից, որ «Red Eagles» ֆան-շարժման բարձրացրած խնդիրների խոստացված լուծումները այս պահի դրությամբ բավարար են, որոշվել է դադարեցնել բողոքի ակցիաները՝ հետամուտ լինելով խուստումների կատարմանը»։