Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Մխիթարյանի գործակալ Ռայոլան որակազրկվել է

345
Շաբաթ, 11 մայիսի, 2019 թ., 15:00
Մխիթարյանի գործակալ Ռայոլան որակազրկվել է

ՖԻՖԱ-ն որակազրկել է Մինո Ռայոլային և նրա եղբորը՝ Վինչենցոյին՝ հեռացնելով նրանց գործակալական գործունեությունից։ Մինոն որակազրկվել է 3 ամսով՝ մինչև օգոստոսի 9-ը, Վիչենցոն՝ 2 ամսով։

Որակազրկման պատճառները հայտնի չեն։ Հայտնի է միայն, որ երեկ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան, իր հերթին, Ռայոլային որակազրկել էր 3 ամսով։

Նշենք, որ Ռայոլան Մխիթարյանի, ինչպես նաև աստղային ֆուտբոլիստներ Մարիո Բալոտելլիի, Լորենցո Ինսինյեի, Մոյզե Կինի, Փոլ Պոգբայի, Զլատան Իբրահիմովիչի, Ջանլուիջի Դանարումայի, Մաթեյս Դե Լիգտի գործակալն է։