Գազալցակայաններում ծավալների հետ կապված խախտումներ են հայտնաբերվել. հարուցվել են քրեական գործեր
![]() Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտատարեց, որ ՊԵԿ-ը հարկային ստուգումներ է իրականացրել գազալցակայաններում և 33 ընկերությունների նկատմամբ 22 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն դրել։ «Գազալցակայաններում արձանագրվել են իրացված գազի իրական ծավալների խախտումներ։ Ստուգումներն ավարտվել են, դատական կարգով բողոքարկումներ էլ կան»,- ասաց Անանյանը՝ ձեռնպահ մնալով ձեռնարկատերերի անուններ հնչեցնել՝ պատճառաբանելով, որ բոլոր 33 կազմակերպությունների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել: Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստում քննարկվեց գազալցակայաններում իրացվող գազի չափելության հարցը։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարեց, որ գազալցակայաններում ծավալների հետ կապված խախտումներ են հայտնաբերվել: Վարչապետ Նիկոլ Փաշինյան էլ նշեց, որ բենզինի ու գազի շուկայում կան նախկին օլիգարխներ, որոնցով պետք է շատ լուրջ զբաղվել: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
