Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Լրագրողներն ու քաղաքական գործիչները՝ Սերգեյ Դորենկոյի մահվան մասին

970
Ուրբաթ, 10 մայիսի, 2019 թ., 14:35
Լրագրողներն ու քաղաքական գործիչները՝ Սերգեյ Դորենկոյի մահվան մասին

Լրագրողները, քաղաքական ու հասարակական գործիչներն անդրադարձել են Սերգեյ Դորենկոյի մահվանը՝ առանձնացնելով նրա տաղանդը, խառնվածքն ու անկեղծությունը:

Հայտնի ռուս լրագրող, հեռուստա-ռադիո հաղորդավար Սերգեյ Դորենկոն մահացել է մայիսի 9-ին, 59 տարեկանում: Մոտոցիկլետ վարելու ընթացքում նրա ինքնազգացողությունը վատացել է, որի հետևանքով էլ Մոսկվայի կենտրոնում ավտովթարի է ենթարկվել:

Говорит Москва-ի հաղորդմամբ, հայտնի լրագրողի մահվան պատճառը սրտանոթային հիվանդությունն է եղել: Այս եզրահանգմանը եկել են դատաբժշկական փորձագետները: