Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Պեպեն սկանդալի կիզակետում է հայտնվել

263
Ուրբաթ, 10 մայիսի, 2019 թ., 13:15
Պեպեն սկանդալի կիզակետում է հայտնվել

«Պորտու»-ի պաշտպան Պեպեն սկանդալի կիզակետում է հայտնվել: Նա «Ռիու Ավե»-ի պաշտպան Ֆաբիո Կոենտրաուին 600 հազար եվրո է առաջարկել՝ Պորտուգալիայի առաջնության 33-րդ տուրում «Բենֆիկա»-ին հաղթելու համար:

Անանուն աղբյուրը փաստաթղթեր և ապացույցներ է ներկայացրել ոստիկանություն և դատախազություն:

Նշենք, որ Պորտուգալիայի առաջնության ավարտից երկու տուր առաջ «Բենֆիկա»-ն մրցաշարային աղյուսակի առաջատարն է: Ակումբը երկու միավոր ավել է վաստակել երկրորդ հորիզոնականում ընթացող «Պորտու»-ից: Եթե «Ռիու Ավե»-ն հաղթի «Բենֆիկա»-ին, ապա «Պորտու»-ն կբարձրանա 1-ին հորիզոնական: