Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Դատախազները կոռումպացված, տռզած պաշտոնյաներից դարձել են սրբե՞ր». պատգամավորը՝ Արթուր Դավթյանին

1109
Ուրբաթ, 10 մայիսի, 2019 թ., 10:45
«Դատախազները կոռումպացված, տռզած պաշտոնյաներից դարձել են սրբե՞ր». պատգամավորը՝ Արթուր Դավթյանին

«Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր համակարգում կոռուպցիայի մակարդակը, արդյոք ռիսկերը բարձր են, թե՞ ոչ, ի՞նչ եք նախաձեռնում դրա դեմ պայքարի համար»,- դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը: «Հնարավոր կողմնակալ մոտեցումները ժամ առաջ բացահայտել, պատճառները վերացնել, պատասխանատվության հարցը բարձրացնել: Պետք է ունենանք զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ: Կարող եմ ասել, որ համակարգում հաջողվել է ձևավորել այդ մթնոլորտը»,- պատասխանեց դատախազը: Առաքելյանն ասաց, որ դեռևս խորհրդային տարիներից հանրային գիտակցության մեջ ձևավորված համոզմունք կա, ըստ որի՝ դատախազները ամենակոռումպացված, «տռզած» պաշտոնյաներն են: «Դա այլևս չի՞ համապատասխանում իրականությանը, այլևս սրբե՞ր են դատախազները»,- հարցրեց պատգամավորը:

«Չեմ կարծում, որ մարդիկ երկու տեսակի են լինում՝ սրբեր ու կոռուպցիոներներ: Սրբեր երկրի վրա ինձ հայտնի չեն, բայց հանրային այդ գիտակցումը բացառված է այսօրվա համակարգում»,- պատասխանեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Հիշեցնենք՝ խորհրդարանը քննարկում է «ՀՀ դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը: