«Լրատվական կայքերում գովազդը պետք է չզբաղեցնի կայքէջի 20%-ից ավելին». Հրաչյա Հակոբյանն առաջարկում է «Գովազդի մասին» օրենքում լրացումներ կատարել
![]() Ազգային ժողովում քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ներկայացրած «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է կարգավորել տոտալիզատորների և ինտերնետ շահումով խաղերի գովազդները, մանրամասն քննարկվել է թե՛ նախորդ, թե՛ այս գումարման ԱԺ-ում։ «Հեռուստաեթերով վիճակախաղի յուրաքանչյուր կազմակերպչի գովազդը թույլատրվում է ժամը 22:00-ից մինչև 07:00-ն ընկած ժամանակահատվածում և 3 րոպեից ավել չի կարող լինել։ Այն նաև մեկ ժամում չպետք է ցուցադրվի երկու անգամից ավելի, ինչպես նաև չպետք է լինի ավելի, քան 60 վայրկյանը։ Ռադիոյով այս գովազդները պետք է հեռարձակվեն ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, այլապես անիմաստ է լինում այլ ժամի թույլատրել»,- ասաց հիմնական զեկուցող Հ. Հակոբյանը։ Պատգամավորը նշեց, որ լրատվական կայքերում գովազդը պետք է չզբաղեցնի կայքէջի 20%-ից ավելին: «Եղել են առաջարկներ գործընկերների կողմից: Օրինակ, «Լուսավոր Հայաստանն» առաջարկել է, որպեսզի այնտեղ, որտեղ տեղադրվելու է գովազդ՝ լինի հետևյալ բովանդակության նախազգուշացում. խաղին մասնակցելը նյութական վնասներ է պարունակում, կամ նախազգուշացում՝ խաղին մասնակցելու արդյունքում, դուք կարող եք կրել նյութական վնասներ»: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
