Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Կարևոր էր ապացուցել՝ Պուտինի օրոք կարողացան ինքնաթիռ սարքել». Նավալնին բացահայտում է ճշմարտությունը սուպերջեթերի մասին

1065
Երեքշաբթի, 07 մայիսի, 2019 թ., 01:25
«Կարևոր էր ապացուցել՝ Պուտինի օրոք կարողացան ինքնաթիռ սարքել». Նավալնին բացահայտում է ճշմարտությունը սուպերջեթերի մասին

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին ինսթագրամյան իր էջում գրում է. ««Շերեմետևո» օդանավակայանում սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել: 41 մարդ է զոհվել, իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում հարազատներին ու մտերիմներին:

Ողբերգության մանրամասների մեջ պետք է խորանա պետական հանձնաժողովը, և հույս ունեմ, որ նրա աշխատանքն ու արդյունքները բաց կլինեն:

Սակայն արդեն հիմա պարզ է, որ տեղի ունեցածում ուղևորներին մեղադրելը, թե ճամպրուկներն են վերցրել, խուճապի են մատնվել, անբարոյական է: Դուք տեսե՞լ եք սրահի կադրերը: Ո՞վ կարող է այդ պարագայում սառնասիրտ գտնվել, երբ իլյումինատորով տեսնում ես մոլեգնող բոցը:

Կարծում եմ, որ հիմա տեղին է մի քանի խոսք ասել Sukhoi Superjet 100-ի մասին: Հրապարակեմ միայն այն, ինչ գիտեմ որպես մի մարդ, ով մեկ տարի եղել է «Աէրոֆլոտ»-ի տնօրենների խորհրդի անդամ:

1. Սուպերջեթերը «Աէրոֆլոտի» գլխին փաթաթել է պետությունը: Ընկերությունը երբեք էլ չէր գնի դրանք՝ շուկայի պայմանների և իրական մրցակցության պայմաններում:

2. Սա շատ թերի մշակված ու «հում» ինքնաթիռ է: Իշխանությունների համար կարևոր էր ապացուցել՝ այ տեսեք, Պուտինի օրոք կարողացանք ինքնաթիռ սարքել: Նախագծի վրա հսկայական գումարներ են ներդրվել, որոնց նշանակալից մասը հափշտակվել է:

3. Սուպերջեթերը անդադար փչանում են, չկան պահեստամասեր: Նրանք «Աէրոֆլոտ»-ին միայն վնաս են տալիս:

4. Սուպերջեթերի անսարքությունների մասին վիճակագրությունը թաքցվում էր հանրությունից: Անգամ տնօրենների խորհրդի անդամները դրանց մասին թղթիկներ էին ստանում խորհրդակցությունների ժամանակ, հետո դրանք միանգամից հավաքում էին: Դե պարզ է, ոչ ոք չէր ասում, որ դրա պատճառները քաղաքական են, բայց մի բան ակներև էր՝ վիճակագրությունը գաղտնի էր պահվում վարկանիշային պատկերացումներից ելնելով: Նոր ռուսական պուտինյան ինքնաթիռը չէր կարող վատը լինել:

Հստակեցնեմ, որ ոչ մի առանձնակի լուրջ խափանում կամ միջադեպ գաղտնի չի պահվել, լուրջ պատահարները չէին թաքցնում: Կոմերցիոն գաղտնիք և վերջ: Բացենք վիճակագրությունը՝ սուպերջեթերը կսկսեն վատ վաճառվել:

Բայց ինչպես տեսնում ենք, այս մարտավարությունը չաշխատեց: Միևնույն է, բոլոր արտասահմանցիները սուպերջեթերից հրաժարվեցին: Բայց եթե բոլոր թերությունները բացահայտ ասվեին, մենք նախկինում էլ կիմանայինք՝ սուպերջեթերը անավարտ ինքնաթիռներ են, որոնք չեն կարող հանձնվել լիարժեք կոմերցիոն շահագործման:

Բայց դե, հասկանում եք, նման խոսակցությունը միանգամից կծներ տրամաբանական հարցեր.

-Բա ի՞նչ էր այն ժամանակ Պուտինն այտերն ուռեցնում, եթե նրա իշխանավարման 20 տարիների ընթացքում մենք մի ինքնաթիռ անգամ ի վիճակի չենք ստեղծելու,

-Ո՞վ է տակով արել այդ հսկայական գումարները, որոնք տամադրվել էին սուպերջեթերի մշակման, արտադրության ու շահագործման ապահովման համար:

Հարցեր, որոնք մեր կառավարությունը լսել չի ուզում:

Ես կարծում եմ, որ հիմա սուպերջեթերի բոլոր թռիչքները պետք է կասեցվեն, մինչև պետական հանձնաժողովի աշխատանքների ավարտը, որը կասի վթարի պատճառը: Գուցե խնդիրն ինքնաթիռի մեջ է, գուցե՝ մարդկային գործոնի: Բայց մենք չենք կարող ասել մարդկանց՝ զբաղեցրեք ձեր տեղերը սուպերջեթերում, երբ նրանք 5 րոպե առաջ տեսել են բոցավառվող ինքնաթիռի կադրերը և կարդացել են բաքը ծակած շասիների մասին:

Բայց եթե, այնուամենայնիվ, իշխանությունը համառի և ստիպի (հենց ստիպի, որովհետև շատ չվերթներ ուրիշ տարբերակներ ուղղակի չունեն) մարդկանց թռչել սուպերջեթերով, այդ ժամանակ Պուտինը պետք է կանգնի ու ասի. ««Սուպերջեթն» իմ զավակն է, իմ իշխանության ձեռբերումը, ես հավատում եմ նրան, ուստի ես և Մեդվեդևը այս օրվանից թռչում ենք միայն սուպերջեթերով»»:

Посмотреть эту публикацию в Instagram

В аэропорту "Шереметьево" произошла ужасная трагедия. 41 человек погиб. Мои искренние соболезнования родным и близким погибших. В причинах произошедшего должна разобраться государственная комиссия и я надеюсь, что её работа (и результаты этой работы) будет открытой. Однако, уже сейчас ясно, что обвинять в произошедшем пассажиров (хватали багаж, паниковали) - безнравственно. Вы видели кадры из салона? Кто может быть уверен в своей хладнокровности, когда видишь в иллюминатор бушующее пламя? Думаю, что сейчас уместно сказать пару слов и про самолет "Сухой Суперджет". Скажу только то, что знаю как человек, в течение года входивший в совет директоров компании "Аэрофлот". 1. Суперджеты были навязаны "Аэрофлоту" государством. Компания никогда не стала покупать их в условиях рынка и реальной конкуренции. 2. Это очень недоработанный и "сырой" самолёт. Власти было важно доказать: вот смотрите, мы при Путине смогли самолёт сделать. На проект были потрачены колоссальные деньги. Значительное количество из них - разворовано. 3. "Суперджеты" из-за постоянных поломок, отсутствия запчастей постоянно простаивали и генерировали "Аэрофлоту" только убытки. 4. Статистика неисправностей "Суперджета" скрывалась от широкой публики. Даже члены совета директоров получали такой листочек на заседание, а потом его сразу забирали. Понятно, что никто прямо не объяснял это политическими причинами, но было ясно: статистика скрывается из соображений престижа. Новый российский путинский самолёт не должен быть плохим. Уточню: ничего особо злодейского не было. Не скрывались серьезные инциденты и тд. Коммерческая тайна и всё. Раскроем статистику - "Суперджеты" будут плохо продаваться. Как мы знаем сейчас, эта тактика не сработала. Все иностранцы от "Суперджетов" отказались всё равно. Но если бы вся статистика неисправностей была бы раскрыта полностью, то мы бы все раньше знали: "Суперджет" - недоработанный самолёт, который не может быть в полноценной коммерческой эксплуатации. (Продолжение в первом комментарии)

Публикация от Алексей Навальный (@navalny)