Երևան`   +5 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 փետրվարի, 2026 թ.

Դիլիջանի թունելը ժամանակավորապես փակ կլինի

661
Երկուշաբթի, 06 մայիսի, 2019 թ., 19:05
Դիլիջանի թունելը ժամանակավորապես փակ կլինի

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ Դիլիջանի թունելը փոսային նորոգման աշխատանքներով
պայմանավորված մայիսի 7-8-ը՝ ժամը 11:00-15:00-ն ընկած հատվածում, փակ է
լինելու երթևեկության համար:

Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է օգտվել շրջանցիկ՝ Սեմյոնովկա
գյուղով անցնող ճանապարհահատվածից:

Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների
ներողամտությունը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն