Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց

1058
Երկուշաբթի, 06 մայիսի, 2019 թ., 11:40
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը, որին մակագրվել էր 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործը, ինքնաբացարկ է հայտնել։ Այս մասին հայտնում են դատական դեպարտամենտից: Ինքնաբացարկի պատճառները չեն հայտնվում: «Գործը հանձնվել է դատարանի գրասենյակին և ըստ ընթացակարգի կմակագրվի այլ դատավորի»,- նշում են դեպարտամենտից։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական, գործառույթներ իականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը: