«Պետք է խուսափել բոլոր այն չվերթներից, որոնք սպասարկվում են Sukhoi Superjet 100 մոդելների կողմից». Ա. Քարամյան
![]() ԵՊՀ շրջանավարտների միավորում ՀԿ նախագահ, սպորտի և երիտասարդության հարցերի նախկին փոխնախարար Արսեն Քարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Sukhoi Superjet 100 նախագծի հերթական ցավալի տապալումը, որը մարդկային կյանքեր է արժեցել՝ 40 զոհ, այդ թվում երեխաներ։ Ինքս 2 անգամ առիթ եմ ունեցել օգտվել ռուսական նոր մշակման այս տիպի ինքնաթիռներից, և մեղմ ասած յուրաքանչյուր հաջորդ թռիչքից հետո հանգել եմ այն եզրակացությանը, որ պետք է խուսափել բոլոր այն չվերթներից, որոնք սպասարկվում են Sukhoi Superjet 100 մոդելների կողմից, որի վերաբերյալ ուղղակի մեր բոլոր հայրենակիցների ուշադրությունը հրավիրում եմ։ Եվ այսպես, առաջին անգամ Sukhoi Superjet 100 Արմավիա ընկերությանը պատկանող ինքնաթիռով Երևանից Դուբայ ժամանելուց հետո ճիշտ 1 ժամ 40 րոպե որևէ կերպ չէր հաջողվում բացել ինքնաթիռի այսպես ասած դուռը և ուղևորներս արգելափակված էինք ինքնաթիռի մեջ մոտ 45 աստիճան ջերմաստիճանի պայմաններում։ Հասկանալի է, որ բոլոր ուղևորներով անկրկնելի զգացողությունների միջով անցանք մինչև որ հաջողվեց իջնել ինքնաթիռից, երկրորդ միջադեպը, որի մասնկիցը եղա Մոսկվա Մինսկ չվերթի ժամանակ էր, երբ օդ բարձրանալուց շատ չանցած սկսեց չգործել ինքնաթիռի օդափոխության համակարգը՝ իր համապատասխան ոչ հաճելի հետևանքներով։ Այս ամենին էլ իհարկե գումարվում է Sukhoi Superjet 100-ի սրահի անհարմարավետությունը ու սրահում առկա շարժիչների աղմուկը, որ այլ տիպի օդանավերում էապես ցածր է։ Ամեն անգամ ճամփորդություն նախատեսելուց, խնդրեմ հետաքրքրվեք չվերթի սպասարկումն իրականացնող ինքնաթիռի մասին, նախընտրությունը կարծում եմ պետք է տալ Airbus և Boeing տեսակի ինքնաթիռներին»։ |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
