Երևան`   +18 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ճապոնիայում ավելի քան 100 հազար մարդ էր հավաքվել տեսնելու նոր կայսրին

895
Շաբաթ, 04 մայիսի, 2019 թ., 14:05
Ճապոնիայում ավելի քան 100 հազար մարդ էր հավաքվել տեսնելու նոր կայսրին

Շաբաթ օրն ավելի քան 100 հազար ճապոնացի էր հավաքվել կայսերական պալատի մոտ, որպեսզի հարգանքի տուրք մատուցեր նորընտիր կայսր Նարուհիտոյին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Կարգ ու կանոնի պահպանման համար ոստիկանությունը հատուկ միջոցներ էր ձեռնարկել:

Մարդկանց հոսքը սկսվել է պալատին մոտ գտնվող մետրոյի կայարանից:

Նարուհիտոյի թագդրման արարողությունը մեկնարկել էր մայիսի 1-ին: Նրա հայրը՝ 85 ամյա կայսր Աքուհիթոն հրաժարվել էր գահից: Այդ օրվանից Ճապոնիայում սկսվել է «գեղեցկության ու ներդաշնակության» դարաշրջանը: