Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայում գազի ճգնաժամ ստեղծել». Կոբոլև

1040
Ուրբաթ, 03 մայիսի, 2019 թ., 17:05
«Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայում գազի ճգնաժամ ստեղծել». Կոբոլև

«2020թ. սկզբին Ռուսաստանը ցանկանում է գազի ճգնաժամ ստեղծել Ուկրաինայում»,- այս մասին հայտնել է Нафтогаз Украины-ի վարչության նախագահ Անդրեյ Կոբոլևը՝ «Ամերիկայի ձայնի» հետ հարցազրույցում:

«Նրանց նպատակը հունվարից կեղծ ճգնաժամի ստեղծումն է, որն արել էին նաև 2009-ին՝ 10 տարի առաջ: Դա նրանց հնարավորություն կընձեռի առաջ մղել սեփական շահերը: Ճգնաժամը, որի մասին խոսում եմ, և որը կարող է բռնկվել եկող տարի, կարող ենք անվանել գազային պատերազմ: Եվ ես կարծում եմ, որ դրա հավանականությունը շատ մեծ է»,- ասել է Կոբոլևը:

Նրա համոզմամբ՝ Ուկրաինան «գազային ագրեսիային» պետք է երկու ուղղությամբ հակազդի:

«Հնարավոր է՝ եվրոպական ուղղությամբ գազի ներմուծման ծավալների ավելացում, ինչպես նաև Ուկրաինայի ստորգետնյա պահեստային համալիրներում լրացուցիչ գազի ստացման ֆինանսավորում»,- հավելել է Нафтогаз Украины-ի վարչության նախագահը: