Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Facebook-ը հիմնավորապես կփոխվի. ինչ է սպասվում օգտատերերին

1063
Հինգշաբթի, 02 մայիսի, 2019 թ., 22:55
Facebook-ը հիմնավորապես կփոխվի. ինչ է սպասվում օգտատերերին

Ապրիլի 30-ին ծրագրավորողների F8 գիտաժողովի շրջանակներում Facebook-ի հիմնադիր Մարք Ցուկերբերգը հայտարարեց, որ առաջիկայում սոցցանցի դիզայնը հիմնավորապես կփոխվի: Նման փոփոխություն չի եղել սոցկայքի ստեղծման օրվանից ի վեր: Փոփոխությունները տեսանելի կլինեն ինչպես համակարգչային, այնպես էլ բջջային տարբերակներով: Թարմացված Facebook-ում շեշտը կդրվի խմբերի, իրադարձությունների ու ծանոթությունների նոր ծառայությունների վրա:

Թարմացված տարբերակը հասանելի կլինի առաջիկա շաբաթների ընթացքում:

Facebook-ը հիմնավորապես կփոխվի. ինչ է սպասվում օգտատերերին
Facebook-ը հիմնավորապես կփոխվի. ինչ է սպասվում օգտատերերին

Ամենատեսանելի փոփոխությունները կլինեն կոսմետիկ: Ֆիրմային F տառը, որ նախկինում տեղակայված էր ծայրերը կլորացված քառակուսու մեջ, այժմ կլինի կապույտ շրջանակի մեջ: Գունային լուծումները ևս կփոխվեն, սպիտակը կգերակշռի կապույտին: Կտեղափոխվեն ներդիրները, մասնավորապես՝ «Իրադարձութուններ» և «Համայնքներ» ներդիրները: Սոցկայքից օգտվելիս շեշտը դրվելու է ոչ թե նորությունների ժապավենի, այլ միմյանց հետ շփման վրա: Օգտատերը պետք է կարողանա իր համար հեշտորեն զբաղմունք գտնել մոտակայքում: Այս նպատակով հատուկ ներդիրում քարտեզի վրա կպատկերվեն օգտատիրոջ գտնվելու վայրին մոտ սպասվող բոլոր իրադարձությունները:

Facebook-ը հիմնավորապես կփոխվի. ինչ է սպասվում օգտատերերին
Facebook-ը հիմնավորապես կփոխվի. ինչ է սպասվում օգտատերերին

Նոր գործառույթներից Ցուկերբեգն առանձնացրել է Meet New Friends գործառույթը, որը կօգնի գտնել այն մարդկանց, ում հետ կան որոշակի ընդհանրություններ՝ ընդհանուր ուսման, աշխատանքի վայրեր, հետաքրքրություններ, խմբեր:

Facebook-ը հիմնավորապես կփոխվի. ինչ է սպասվում օգտատերերին
Facebook-ը հիմնավորապես կփոխվի. ինչ է սպասվում օգտատերերին

Հետաքրքրական նորարարություն կլինի Secret Crush-ը («գաղտնի սիրահարվածություն»): Սա հնարավորություն կտա մի ցուցակում համատեղել նրանց, ում հանդեպ օգտատերը ռոմանտիկ զգացմունքներ է տածում: Եթե ցուցակում ներառված մարդկանցից մեկը ևս այդ օգտատիրոջը ներառի նույն ցուցակում, երկուսն էլ կստանան համապատասխան ծանուցում:

Կփոփոխվի նաև «Սուրհանդակ»-ը: Այնտեղ ևս շեշտը կդրվի մտերիմների հետ շփման վրա, ընդհանուր նամակագրություններում հնարավոր կլինի կիսվել կարգավիճակներով, լուսանկարներով և այլն:

Հարկ է նշել, որ վերոնշյալ գագաթնաժողովից մեկ ամիս առաջ Facebook-ը լքել է նորությունների ժապավենի գլխավոր մշակողներից մեկը՝ Քրիս Քոքսը: Սա նշանակում է, որ News Feed-ի (լրահոսի) դարաշրջանն ավարտված է: Այն այժմ կվերածվի օժանդակ գործառույթի:

Facebook-ը հիմնավորապես կփոխվի. ինչ է սպասվում օգտատերերին
Facebook-ը հիմնավորապես կփոխվի. ինչ է սպասվում օգտատերերին

Հավելենք, որ առաջիկայում փոփոխությունների կենթարկվի նաև Instagram-ը:

Facebook-ը հիմնավորապես կփոխվի. ինչ է սպասվում օգտատերերին
Facebook-ը հիմնավորապես կփոխվի. ինչ է սպասվում օգտատերերին