Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Կեմերովոյում գեյերին չսպասարկած հացաբուլկեղենի խանութը փակվել է

917
Չորեքշաբթի, 01 մայիսի, 2019 թ., 17:05
Կեմերովոյում գեյերին չսպասարկած հացաբուլկեղենի խանութը փակվել է

Կեմերովոյում հացաբուլկեղենի խանութը, որը հրաժարվել է սպասարկել գեյերին, ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը, գրում է РИА Новости-ն: Այս մասին Instagram-ում հայտնել է խանութի սեփականատերը:

Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները նկատել էին, որ Կեմերվոյում «Ռուսական վառարանից հաց Իպատով եղբայրներից» խանութը ցուցանակ էր փակցրել, որտեղ անպարկեշտ բառապաշարով հաղորդել էին, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց չեն սպասարկելու: Դրանից հետո Կեմերովոյի Դաշնային հակամենաշնորհային ծառայության գրասենյակը նախազգուշացրել էր, որ պատրաստվում է հացաթխման գործընթացում թույլ տված բազմաթիվ խախտումների վերաբերյալ նկատողություն տալ հացաբուլկեղենի խանութին:

«Կեղծ մեղադրանքների պատճառով մենք ստիպված ենք ժամանակավորապես փակել մեր խանութը՝ մինչև որ բոլոր իրավական հարցերը կարգավորվեն»,- գրել է Անտոն Իպատովը:

Իպատովը խոստացել է հացն առաքել հաճախորդներին հենց իրենց տանը:

«Ուզում ենք ավելացնել, որ խանութը փակվել է ոչ թե մեր արտադրանքի որակի, այլ ուրիշ պատճառների համար»,- ընդգծել է հացաբուլկեղենի խանութի սեփականատերը: