Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Զուրաբիշվիլին Վրաստանում ԱՄՆ ռազմակայանի կառուցումն անարդյունավետ է համարում

687
Չորեքշաբթի, 01 մայիսի, 2019 թ., 13:50
Զուրաբիշվիլին Վրաստանում ԱՄՆ ռազմակայանի կառուցումն անարդյունավետ է համարում

«Վրաստանում ամերիկյան ռազմակայանի կառուցումը նպատակահարմար չէ և կարող է մեկնաբանվել որպես սադրանք»,-այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի վրացական խմբագրության հետ ունեցած հարցազրույցում. «Ես խորհուրդ չէի տա դա իրագործել: Այս երկիրը գտնվում է այնպիսի վայրում, որտեղ անհրաժեշտ է ամրապնդել անվտանգությունը: Անհրաժեշտ չէ այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք կարող են ընկալվել որպես սադրանք: Միևնույն ժամանակ, չեմ կարծում, որ ԱՄՆ-ը պատրաստ է այստեղ ռազմակայան հիմնել, որը կգրավի ոչ միայն Ռուսաստանի, այլև մեր տարածաշրջանում ակտիվորեն ներկայացված ահաբեկչական շարժումների ուշադրությունը»,-ասել է Վրաստանի նախագահը:

Զուրաբիշվիլիի խոսքերով, Վրաստանը պետք է խորացնի հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, բայց այնպիսի քայլեր չձեռնարկի, որորնք կհրահրեն մյուս երկրներին: