Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Կարակասում Ազգային գվարդիայի զրահապատ մեքենաները միտումնավոր մխրճվում են ցուցարարների մեջ

1629
Երեքշաբթի, 30 ապրիլի, 2019 թ., 23:50
Կարակասում Ազգային գվարդիայի զրահապատ մեքենաները միտումնավոր մխրճվում են ցուցարարների մեջ

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում, որտեղ չեն դադարում հակակառավարական ցույցերը, Ազգային գվարդիայի բրոնապատ մեքենան մեծ արագությամբ մխրճվել է ցուցարարների մեջ, այս մասին հայտնում է TV Venezuela-ն:

Հրապարակված կադրերում երևում է, որ մեքենան վրաերթից հետո հեռանում է դեպքի վայրից: Վրաերթի ենթարկվածների առողջական վիճակի մասին տվյալներ չկան, որոշ աղբյուրներ պնդում են, որ միտումնավոր վրաերթի հետևանքով կարող են լինել զոհեր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վենեսուելայում ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել էր, որ զինվորականները պատրաստ են աջակցել հեղափոխականներին, ինչից հետո երկրի մի շարք քաղաքներում բուռն թափով վերսկսվել են հակակառավարական ցույցերը:

Հաղորդվում է, որ բախումների ընդհանուր տուժածների թիվը անցնում է 35-ից:

Հայտնի է նաև, որ էլեկտրաէներգիայի պարբերական անջատումների հետևանքով հիվանդանոցներում մահեր են արձանագրվում: