Հոնդուրասում ցուցարարները շենքեր են այրել. կան հարյուրավոր բերման ենթարկվածներ
2082
Երեքշաբթի, 30 ապրիլի, 2019 թ., 17:20
![]() Հոնդուրասի մայրաքաղաք Տեգուսիգալպայում ոստիկանների ու ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել, գրում է BBC-ն: Բողոքի ակցիաները կազմակերպվել են առողջապահության ու կրթության ոլորտներում նախատեսվող փոփոխությունների արդյունքում: Ցուցարարները մտավախություն ունեն, որ դրանք կարող են հանգեցնել ուսուցիչների և բժիշկների զանգվածային կրճատումների: Կոնգրեսը հաստատել է առաջարկվող նախագիծը: Բողոքի ակցիաներ են անցկացվում նաև մայրաքաղաքից դուրս: Վարչական չորս շենք արդեն հայտնվել է կրակի ճիրաններում, այդ թվում՝ Տեգուսիգալայի քաղաքապետարանը: Բախումների հետևանքով տասնյակ մարդիկ են վիրավորվել, ոստիկանությունը 250 հոգու բերման է ենթարկել: ![]() ![]() ![]() |

Քալիֆոռնիայում մասնավոր համերգի ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով ինը մարդ վիրավորվել է
13213:12
Յակուտիայում հայրը որսորդական հրացանով սպանել է 15-ամյա որդուն, վիրավորել կրտսեր որդուն և ինքնասպան եղել
15112:54
Ինդոնեզիայում քաղցրավենիքի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել (տեսանյութ)
20209:43
Ինդոնեզիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
279Երեկ, 14:43
Կադրեր՝ 3-րդ մասում տեղի ունեցած խոշոր ավտովթարի վայրից (տեսանյութ)
176Երեկ, 14:06
Խոշոր և շղթայական ավտովթար՝ Երևանում
148Երեկ, 12:12



