Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Սա գնահատում ենք որպես գործարարից գումար կորզելու որոշում». «Սպայկա»-ի տնօրենը կմնա կալանքի տակ

763
Երեքշաբթի, 30 ապրիլի, 2019 թ., 10:55
«Սա գնահատում ենք որպես գործարարից գումար կորզելու որոշում». «Սպայկա»-ի տնօրենը կմնա կալանքի տակ

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքը։

«Մեր բողոքը մերժվեց։ Հնարավոր է՝ մեր վստահորդի հետ քննարկելուց հետո, մոտակա օրերի ընթացքում մամուլի ասուլիս հրավիրենք և ներկայացնենք և մանրակրկիտ խոսենք այս մասին։ Չենք ուզում անձնավորված որևէ վիրավորանք հայտնել, բայց նշեմ, որ այս որոշումը մենք գնահատում ենք գործարարից գումար կորզելու որոշում»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Սարդարյանը։

«Այսպիսով եկանք եզարկացության, որ անձը պետք է հեղինակազուրկ լինի, որ ազատության մեջ լինի, իսկ Դավիթ Ղազարյանի դեպքում այդպես չէ։ Մենք միջնորդություն ենք ներկայացրել, որ կալանքի հիմքերը բացակայում են»,- հավելեց նա: