Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ի գիտություն տնտեսվարողների․ ՍԱՊԾ

291
Երկուշաբթի, 29 ապրիլի, 2019 թ., 20:15
Ի գիտություն տնտեսվարողների․ ՍԱՊԾ

Ամերիկայի միացյալ նահանգների սննդի և դեղորայքի վերահսկողության վարչությունը /FDA/ ծանուցմամբ տեղեկացրել է, որ FDA-ի սննդի շղթայի օպերատորների ցանկից հեռացվել են Հայաստանի Հանրապետությունում գործող և արտահանում իրականացնող սննդի շղթայի օպերատորների մոտ 20%-ը, քանի որ վերջիններս մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ն առցանց չեն թարմացրել իրենց գրանցումները:

Վարչությունը հիշեցնում է, որ FDA-ի սննդամթերքի անվտանգության արդիականացման մասին ակտի համաձայն սննդի շղթայի օպերատորները պետք է իրականացնեն վերագրանցում ամեն տարի հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, հակառակ դեպքում հնարավոր է կասեցվի սննդամթերքի ներմուծումն ԱՄՆ, քանի դեռ տնտեսավարողը չի իրականացրել վերագրանցում:

Հաշվի առնելով վերոգրյալը, խնդրում ենք շահագրգիռ բոլոր կազմակերպություններին իրականացնել անհրաժեշտ թարմացումներ՝ հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով, տեղեկացնում է ՍԱՊԾ-ը: