Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«124 միլիոնը խելամիտ է նման միջոցառումների համար». Էդուարդ Աղաջանյան

330
Շաբաթ, 27 ապրիլի, 2019 թ., 15:00
«124 միլիոնը խելամիտ է նման միջոցառումների համար». Էդուարդ Աղաջանյան

«Ամեն ինչ հարաբերական է, հնարավոր էր ընդհանրապես չանել ոչինչ, հնարավոր էր հայտարարել և անել միայն քննարկում և դրանով սահմանափակվել: Գումարը, որը հատկացվել է միջոցառումներին, չենք կարող դիտարկել որպես բացարձակ թիվ: Մենք պետք է դա համեմատության մեջ դնենք ու հասկանանք՝ նմանատիպ միջոցառումներ կազմակերպելու համար նախկինում որքան միջոցներ են ծախսվել, որպեսզի պատկերացնենք՝ արդյոք նպատակահարմա՞ր է այսքան գումար այս միջոցառումների համար»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով պետբյուջեից Քաղաքացու օրվա համար 124 միլիոն տրամ տրամադրելու հարցին:

Աղաջանյանը նշեց, որ ՀՀ ողջ տարածքում կազմակերպվում են նույնաբովանդակ միջոցառումներ: «Ունենալով այս համեմատությունները՝ մեր հետևությունը հետևյալն է՝ այդ գումարը խելամիտ է նման միջոցառումների համար»,- ասաց նա: