Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Վարչապետը խորոված է անում քաղաքացիների հետ

1137
Շաբաթ, 27 ապրիլի, 2019 թ., 13:00
Վարչապետը խորոված է անում քաղաքացիների հետ

Այսօր Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջում է Երևանի փողոցներով: Մաշտոցի պուրակին հարող տարածքում մի խումբ քաղաքացիներ խորոված էին պատրաստում, վերջիններին միացավ նաև Նիկոլ Փաշինյանը: «Շնորհակալ եմ, որ այս ավանդույթը պահել եք: Ես, անկեղծ ասած, ուզում էի ինքս անել, բայց դե գիտեք, որ բազմաթիվ սահմանափակումներ ունեմ»,- քաղաքացիներին դիմելով՝ ասաց վարչապետը:

Վերհիշելով անցած տարվա հեղափոխության դեպքերը՝ Փաշինյանն ասաց. «Ես անգամ գաղափար չունեի, որ անցած տարի խորոված է եղել: Հեղափոխությունից հետո, երբ որ սկսել եմ վիդեոները նայել, հասկացել եմ, որ հեղափոխության ժամանակ հեղափոխության 10 տոկոսն եմ տեսել միայն, մնացած 90-ից գաղափար չեմ ունեցել»:

Տեսանյութը՝ ԳԱԼԱ-ի