Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Այն չի վախենում ոչ քամուց, ոչ կրակից. ավարտվել է աշխարհի ամենաբարձր փայտյա շինության կառուցումը

2249
Ուրբաթ, 26 ապրիլի, 2019 թ., 23:15
Այն չի վախենում ոչ քամուց, ոչ կրակից. ավարտվել է աշխարհի ամենաբարձր փայտյա շինության կառուցումը

Նորվեգիայում կառուցել են աշխարհի ամենաբարձր փայտյա շինությունը՝ 85,4 մ: Ճարտարապետները վստահեցնում են՝ ոչ քամին, ոչ կրակը նրա համար սարսափելի չեն: Շինարարությունն ավարտին է հասցվել այս տարվա մարտին:

Այն ունի 18 հարկ, կառուցված է սոսնձված լամինացված փայտից, որը հրակայուն է: Ամբողջ շինարարության համար ծախսվել է 12 հազար ծառ:

Բարձրահարկը կոչվում է «Mjøstårnet» (Mjøsa Tower), այնտեղ տեղակայված են բնակարաններ, աշխատավայրեր, խանութներ, լողավազան, հյուրանոց, ռեստորան և այլն: