Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

ԵՄ-ն վերջնականապես հրաժարվում է 500-եվրոանոց թղթադրամներից

956
Ուրբաթ, 26 ապրիլի, 2019 թ., 22:00
ԵՄ-ն վերջնականապես հրաժարվում է 500-եվրոանոց թղթադրամներից

Եվրոպայի կենտրոնական բանկը (ԵԿԲ) դադարեցրել է 500 եվրո արժողությամբ թղթադրամների թողարկումը: Թղթադրամի աստիճանաբար դուրս հանելու մասին հայտնի էր դարձել դեռևս 2016-ին: ԵԿԲ-ն մտահոգված է, որ այսպիսի թղթադրամների միջոցով հնարավոր է ավելի հեշտ իրականացնել «ապօրինի գործունեություն»:

2019 թվականի հունվարին ԵՄ 19 երկրներից 17-ը դադարեցրին դրա թողարկումը: Միայն Ավստրիան ու Գերմանիան էին 500-եվրոանոցներ տպագրում հատուկ թույլտվությամբ:

Դեռ մի որոշ ժամանակ էլ 500-եվրոանոցները կշարունակվեն կիրառվել որպես օրինական վճարման միջոց, սակայն բանկերում հայտնվելուց հետո դրանք դուրս կհանվեն շրջանառությունից: