Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Ապրիլի 24-ի նախօրեին թուրք վարձկաններն Էլ Բաբում հարձակվել են հայ ընտանիքների վրա. Hawar

2541
Ուրբաթ, 26 ապրիլի, 2019 թ., 13:00
Ապրիլի 24-ի նախօրեին թուրք վարձկաններն Էլ Բաբում հարձակվել են հայ ընտանիքների վրա. Hawar

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի նախօրեին թուրք վարձկանները սիրիական Էլ Բաբ քաղաքում հարձակվել են հայ ընտանիքների վրա, ինչի հետևանքով կողմերի միջև բախումներ են տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է քրդական hawarnews.com լրատվական կայքը՝ «Հայոց ցեղասպանության» փոխարեն կիրառելով «հայկական ջարդեր» արտահայտությունը:

Կողմերի միջև ուժեղ բախումներն սկսվել են ապրիլի 23-ի երեկոյան ժամը յոթին և մի քանի ժամ տևել: Հրազենային վիրավորումներ ստացած մի շարք վարձկաններ տեղափոխվել են հիվանդանոցներ: