Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Նիկոլի ներկայությունը այդ ռուսական աղբանոցում պարզապես խայտառակություն է». Տիգրան Գրիգորյան

288
Հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ., 23:15
«Նիկոլի ներկայությունը այդ ռուսական աղբանոցում պարզապես խայտառակություն է». Տիգրան Գրիգորյան

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլի ներկայությունը քաղաքական թոք շոու կոչվող այդ ռուսական աղբանոցում պարզապես խայտառակություն է: Եթե գնար «Կիսաբաց լուսամուտներին» մասնակցեր, ավելի քիչ խայտառակ վիճակ կլիներ: Նույնիսկ ռուսական քարոզչամեքենայի հիերարխիայում է այդ հաղորդումը ամենացածր աստիճանի վրա գտնվում: Որևէ իրեն հարգող երկրի ղեկավար չի կարող այդ մակարդակի հաղորդման ու այդ մակարդակի «լրագրողների» հրավերը ընդունել: Չեմ հասկանում, Փաշինյանի թիմում Ռուսաստանով զբաղվող մի նորմալ պրոֆեսիոնալ չկա՞, ով կարող է այսպիսի պրիմիտիվ բաներ բացատրել նրան»: