«Ուկրաինայի առջև ծառացած լրջագույն մարտահրավերներ կան». Զելենսկի
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Այսօր Ուկրաինայի առջև ծառացած լրջագույն մարտահրավերներ կան, որոնք միայն միասին կարող ենք լուծել: Ռուսական ագրեսիան, դանդաղ տնտեսական զարգացումը, ուկրաինացիների զանգվածային արտագաղթը, համատարած կաշառակերությունը. սրանք խնդիրներ են, որոնք վերաբերում են մեզնից յուրաքանչյուրին: Այդ պատճառով էլ, պետք է ընդունենք այնպիսի որոշումներ, որոնք կկոնսոլիդացնեն հասարակությանը, և ոչ թե հակառակը: Ուկրաիներենն Ուկրաինայի միակ պետական լեզուն է: Այդպես եղել է, կա ու կլինի: Այս հարցում փոխզիջումներ լինել չեն կարող: Պետությունը պետք է խթանի ուկրաիներենի տարածմանը: Ուկրաիներեն լեզվին առնչվող օրենքն ապրիորի է ընդունվել: Այդ օրենքում ավելի քան 2000 փոփոխություն են կատարել: Ուկրաինայի նախագահի լիազորությունները ստանձնելուց հետո, ես լրջորեն կզբաղվեմ այդ օրենքով: Օրենքում պետք է հաշվի առնվեն Ուկրաինայի բոլոր քաղաքացիների իրավունքները: Իմ լիազորությունների սահմաններում ամեն բան կանեմ, որ այն բխի քաղաքացիներ շահերից»: |
«Եթե դու քեզ համարում ես Հայ Առաքելական եկեղեցու թշնամին, ապա ադրբեջանցիների կողմում ես». Մհեր Հակոբյան (լուսանկար)
6303:06««Արևմտյան Ադրբեջան»-ի ղեկավարը նշել է, թե «ավելի քան 300 հազար ադրբեջանցնիներ պետք է վերադառնան «իրենց պապենական հողեր»». թյուրքագետ
6602:06««Գուգլ»-ի քարտեզում Արցախի Շոշ գյուղի բնակարաներից մեկը ներկայացվում է՝ որպես մզկիթ». Արցախ
7700:48«Ես հավատում եմ Բագրատ սրբազանին ու լինելու եմ նրա կողքին». Միքայել Համբարձումյան
7600:30Սոցցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
8000:24«Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության մենք չենք գործում». Բագրատ Սրբազան
8100:06