Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Ինչո՞ւ են ԲՀԿ-ականները «դոշ ծեծում» Ծառուկյանի բիզնեսին վերաբերող հարցերի ժամանակ

439
Հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ., 11:55
Ինչո՞ւ են ԲՀԿ-ականները «դոշ ծեծում» Ծառուկյանի բիզնեսին վերաբերող հարցերի ժամանակ

«Նորմա՞լ եք համարում, որ ձեր խմբակցության ներկայացուցիչները Գագիկ Ծառուկյանի բիզնեսին առնչվող հարցերի ժամանակ «դոշ են ծեծում»»,- ԱԺ ճեպազրույցների ժամին, դիմելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներին, հարցրին լրագրողները: «Եթե դուք մեր ելույթները նայում եք, տեսնում եք, որ մենք բոլոր հարցերի հետ կապված ակտիվ ելույթներ ենք ունենում։ Մեր ակտիվությունը սրանից առաջ և հետո չի պակասել»,- ասաց Միքայել Մելքումյանը:

Ինչ վերաբերում է «Իմ քայլից» Հայկ Գևորգյանի հայտարարությանը, ըստ որի՝ «Արարատցեմենտ»-ը ժամանակին ձեռք է բերվել 200 հազար դոլարով, Իվետա Տոնոյանն ասաց, որ Հայկ Գևորգյանն առնվազն ազնիվ չի եղել. «Ինչ վերաբերում է շահերի բախմանը, խնդիրը բացարձակապես Ծառուկյանի բիզնես շահերին չի վերաբերում: Այստեղ ընդամենը խնդիրը բարձրաձայնելուն է վերաբերում և կոնկրետ ժողովրդի շահը պաշտպանելուն է միտված եղել»,- ասաց Ի․ Տոնոյանը: