Ֆրանսիայում առաջին անգամ ապրիլի 24-ը նշվեց որպես Հայոց ցեղասպանության համազգային հիշատակի օր. DW-ի արձագանքը
![]() Ֆրանսիայում այս տարվա ապրիլի 24-ին առաջին անգամ անց է կացվել համազգային հիշատակի օր՝ Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված: Երկրի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը պսակ է դրել ցեղասպանության զոհերի հուշակոթողին, որը տեղադրված է Սենայի աջ ափին: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարին հայտարարել էր, որ ապրիլի 24-ն այսուհետ կնշվի որպես Հայոց ցեղասպանության օր՝ այդպիսով կատարելով իր նախընտրական խոստումը՝ տրված հայկական խոշոր համայնքին, գրում է գերմանական DW-ն: Աղբյուրը նաև հիշեցնում է, որ Ֆրանսիան առաջիններից մեկն էր եվրոպական խոշոր տերություններից, որ ընդունել է որպես Ցեղասպանություն 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածները, որոնց հետևանքով կոտորվել է մինչև 1,5 միլիոն հայ: DW-ն նաև հիշեցնում է, որ հետևելով Ֆրանսիայի օրինակին, 2016-ի հունիսին ընդունել է Հայոց ցեղասպանությունը, ինչը դիվանագիտական խորը ճգնաժամ էր առաջացրել ԳԴՀ-ի և Թուրքիայի միջև: Թուրքիայի նախագահ Էրդողանը կտրուկ էր արձագանքել Ֆրանսիայի կողմից ցեղասպանությունը համազգային հիշատակի օր ճանաչելուն: Նա հիշեցրել էր, որ Ֆրանսիայի անցյալը ևս արյունոտ է՝ մատնանշելով Ռուանդայի ցեղասպանությունում և Ալժիրի զանգվածային կոտորածներում Ֆրանսիայի կրող պատասխանատվության մասին: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
