Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Հայաստանում ոչ մի իշխանություն այնպես չի քննադատել ԱՄՆ-ին, ինչպես՝ ես». վարչապետի հարցազրույցը`«Независимая газета»-ին

323
Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2019 թ., 23:55
«Հայաստանում ոչ մի իշխանություն այնպես չի քննադատել ԱՄՆ-ին, ինչպես՝ ես». վարչապետի հարցազրույցը`«Независимая газета»-ին

«Հայաստանում ոչ մի իշխանություն այնպես չի քննադատել ԱՄՆ-ին, ինչպես՝ ես: Մեզ համար ամենակարևորը մեր սուվերենությունը և անկախությունը պահպանելն է: Իհարկե, մենք չենք կարող գոյատևել՝ մեկուսանալով տարածաշրջանային և միջազգային հարաբերություններից և իրողություններից։ Մենք միշտ բաց ենք քննարկումների համար, նույնիսկ դեպի Սիրիա հումանիտար առաքելության հարցում։ Եվ պատրաստ ենք պատասխանել նրանց բոլոր հարցերին: Մենք համարում ենք, որ կայացրել ենք ճիշտ որոշում, որը բխում է դեռևս պատմական համատեքստից»,- «Независимая газета»-ին տված հարցազրույցում անդրադառնալով ԱՄՆ-ի հետ ՀՀ հարաբերությունների վերաբերյալ հարցին՝ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Արցախի հարցին՝ Փաշինյանը պատասխանել է դիտարկմանը, թե ըստ պաշտոնական Բաքվի՝ Փաշինյանը ժամանակ է ձգձգում՝ պահանջելով Արցախի ներկայությունը բանակցային սեղանի շուրջ. «Ի՞նչ է նշանակում «ժամանակ ձգձգել»: Ինչ-որ մեկը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարելի է լուծել մեկ օրո՞ւմ, մեկ շաբաթո՞ւմ, կամ նույնիսկ մեկ տարո՞ւմ: Եթե ինչ-որ մեկն այդպես է մտածում, նշանակում է, որ նա չունի իրական պատկերացում ղարաբաղյան հարցի վերաբերյալ...: Մենք պետք է միասին աշխատենք այս խնդիրը լուծելու համար: Եթե մենք միասին չաշխատենք դրա շուրջ, ապա մենք երբեք չենք ունենա լուծում, նույնիսկ ռազմական ճանապարհով, որովհետև ռազմական ճանապարհով հնարավոր չէ լուծել խնդիրը, այդպես կարելի է միայն խորացնել այն»,- նշել է Փաշինյանը: