Երևան`   +28 °C
Այսօր`   Շաբաթ, 24 օգոստոսի, 2019 թ.

«Ցեմենտի ու կլինկերի պետտուրքի հարցով մեր վերջնական որոշումը չի բխելու առանձին բիզնես-շրջանակների շահերից». Բաբկեն Թունյան

151
Երեքշաբթի, 23 ապրիլի, 2019 թ., 23:55
«Ցեմենտի ու կլինկերի պետտուրքի հարցով մեր վերջնական որոշումը չի բխելու առանձին բիզնես-շրջանակների շահերից». Բաբկեն Թունյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապրիլի 25-ին տեղի կունենա ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ժամանակ որոշում կկայացնենք ցեմենտի և կլինկերի պետտուրքի հարցով աշխատանքային խումբ ստեղծելու մասին։

Ինչպես առաջին օրվանից ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ ցեմենտի ու կլինկերի պետտուրքի հարցով մեր վերջնական որոշումը հիմնված է լինելու փաստերի և հաշվարկների վրա, և բխելու է Հայաստանի շահերից, ոչ թե՝ առանձին բիզնես-շրջանակների։
Փորձելու ենք ստանալ մեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները»: