«Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է, և այս երևույթն ինձ համար հաճելի չէ». Սուրեն Պապիկյան
«Ես որևէ կանխակալ ռիսկ չեմ տեսնում և չեմ ուզում մտնել մի խնդրի մեջ, որը դեռևս քննության շրջանում է»,- այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու հարցին: Նրա խոսքով՝ պետական պաշտոնյան չպետք է առաջնորդվի զգացմունքներով, վերջինիս համար առաջնահերթ պետք է լինի միայն պետական շահը: «Դավիթ Սանասարյանը իմ ընկերն է. հեղափոխության ընթացքում մենք բավականին մտերմացել ենք, անցել ենք դժվարությունների միջով և, իհարկե, այս երևույթը ինձ համար հաճելի չէ: Բայց, այնուամենայնիվ, մենք գործում ենք իրավական պետությունում. մենք պետական պաշտոնյաներ ենք և յուրաքանչյուրս մեր գործողություններում չպիտի առաջնորդվենք զգացմունքներով, այլ՝ պետության շահերով և իրավականությունը հարգելով: Եվ, բնականաբար, իմ դիրքորոշումն ու կողմնորոշումը պետք է լինի Հայաստանի Հանրապետության օրենքների և իրավականության սահմաններում»,- եթերի ժամանակ ասել է նախարարը: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24