Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Մեր ազգին մենակ մարիխուանայի տոնն էր պակաս». Գ. Պետրոսյան

603
Երկուշաբթի, 22 ապրիլի, 2019 թ., 16:15
«Մեր ազգին մենակ մարիխուանայի տոնն էր պակաս». Գ. Պետրոսյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, անդրադառնալով մարիխուանայի միջազգային օրվա հետ կապված միջոցառում-ակցիային, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ է մարիխուանան՝
ա) քաղցրավենիք.
բ) օճառ.
գ) երկնաքար.
դ) թմրամիջոց...
Իհարկե՝ վերջինը...

Բա էլ ինչի՞ եք վախենում իրերն իրենց անունով անվանելուց...
Էլ ո՞ւմ եք ինչ համոզում...
Ամոթ ա, արա...
Արդեն բոլոր սահմաններն անցել եք...
Մեր ազգին մենակ մարիխուանայի տոնն էր պակաս...
Դե, ձեզ տեսնեմ հայրենի ֆեյքեր...»: