Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ճանապարհների հարցով մտահոգվելու փոխարեն զբաղված եք չգիտեմ՝ ինչով»․ Անի Սամսոնյան

324
Երեքշաբթի, 23 ապրիլի, 2019 թ., 03:05
«Ճանապարհների հարցով մտահոգվելու փոխարեն զբաղված եք չգիտեմ՝ ինչով»․ Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ողջունելի է, երբ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Հակոբ Արշակյանը հետևում է քաղաքական անցուդարձին մեդիայով և ժամանակ ունի հեռուստացույց դիտելու։ Բայց ես չեմ կարողանում հասկանալ և ողջունել այն, որ պարոն Արշակյանն իր առաջնային խնդիրները թողած մեկնաբանում է ընդդիմադիր գործընկերների կարծիքը։ Պարոն Արշակյան, ամբողջ քաղաքակիրթ աշխարհը և աշխարհի հայությունը Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական խաղաղ հեղափոխությունը գնահատում է որպես շրջադարձային, դրական փոփոխություն և «Լուսավոր Հայաստան»-ի հետ միասին ակնկալում է, որ մենք պիտի ունենանք բարեկարգ ճանապարհներ։ Այնինչ այս պահին ՀՀ ճանապարհների բարեկարգության հարցով մտահոգվելու փոխարեն զբաղված եք չգիտեմ՝ ինչով։ Սա էլ մի օրինակ Ձեզ Վանաձոր-Դիլիջան ճանապարհից։ Ի գործ․․․»։