«Միայն կենդանիները կարող էին այդպես վարվել». Շրի Լանկայում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասնում է 290-ի
![]() Շրի Լանկայում զոհերի թիվը հասնում է 290-ի, վիրավորներինը՝ 500-ի: News 1st-ի հաղորդմամբ, մահացածների շարքում կան ԱՄՆ-ի, Դանիայի, Չինաստանի, Ճապոնիայի, Պակիստանի, Մարոկկոյի, Հնդկաստանի, Բանգլադեշի քաղաքացիներ: Նախնական տվյալների համաձայն, զոհերի թվում կարող են լինել նաև քաղաքացիներ Թուրքիայից և Պորտուգալիայից: Այս մասին հաղորդում է RT-ն: Հիշեցնեք, որ կիրակի Շրի Լանկայում տեղի էր ունեցել ութ պայթյուն, որոնցից վեցը՝ միաժամանակ. 3-ը հինգաստղանի հյուրանոցներում, մյուս 3-ը կաթոլիկ տաճարներում: 7-րդ պայթունը տեղի էր ունեցել Դեհիվալի մարզի կենդանաբանական այգում: NDTV-ի հաղորդմամբ, 8-րդ պայթյունի ընթացքում 3 ոստիկան է զոհվել: «Կոչ եմ անում կառավարությանն անկողմնակալ ու արդյունավետ հետաքննություն սկսել և պարզել, թե ով է այս հարձակման հետևում, ինչպես նաև առանց խղճահարության՝ պատժել, քանի որ միայն կենդանիները կարող էին այդպես վարվել»,- ասել է Կոլոմբոյի կարդինալ Մալկոլմ Ռանջիտը: |

Չինաստանում երկրաշարժի հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել (տեսանյութ)
16609:49
7.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստան-Նեպալ սահմանին
232Երեկ, 22:54
Հուսիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի վրա հարձակման մասին
414Երեկ, 17:31
ԱՄՆ Արիզոնա նահանգում գոլֆի գնդակի չափ կարկուտ է տեղացել (տեսանյութ)
381Երեկ, 15:49
Ռուսական ուժերն այս տարի 400 անգամ հարվածել են Ուկրաինայի նավթագազային օբյեկտներին
398Երեկ, 00:36
Ռուսաստանը կրկին բալիստիկ հրթիռներով հարվածում է Կիևին
16821.10.2026, 23:54
