«Մեր որոշումը փորձում են պայմանավորել ինչ-որ բարեկամական կապերով». Բաբկեն Թունյան
![]() ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը Հանրայինի եթերում անդրադարձել է վերջին շրջանում աղմուկ հանած ցեմենտի պետտուրքի վերաբերյալ նախագծին: «Ցեմենտի պետտուրքի թեման ավելի վաղուց է սկսել քննարկվել: Վերջին նախագիծը, որին մենք առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեցինք, դա մեր օրակարգ էր մտել շատ ավելի շուտ և այդ առումով կառավարության հետ մեր հանձնաժողովի քննարկումները սկսել են շատ ավելի շուտ: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում իմ ու իմ գործընկերների անունները ամեն պատեհ ու անպատեհ առիթի հոլովվում են ու փորձում են մեր որոշումը՝ հանձնաժողովի առաջարկը, որ պետտուրքը սահմանվի մեկ տարով և կլինկերի՝ ցեմենտի հումքի վրա տուրք չսահմանվի առայժմ, պայամանվորել անձնական շահերով կամ ինչ-որ բարեկամական կապերով»,- ասաց պատգամավորը: Հարցին, թե ի վերջո մենք Հայաստանում պե՞տք է ունենանք ցեմենտի սեփական արտադրություն, թե՝ ոչ՝ Բաբկեն Թունյանը նշեց. «Եթե քո երկրում մի ինչ-որ ապրանք չափազանց թանկ է նստում արտադրելը, ապա շատ ավելի նպատակահարմար է այդ ապրանքը ներմուծել էժան գնով, քան տեղում արտադրել, որովհետև եթե դու ներքին արտադրողից թանկ գնում ես, ապա ավել փող ես ծախսում, իսկ այդ ավել փողը կարելի է ուրիշ ռեսուրսների վրա ծախսել»: Նշենք, որ Հայաստանում ցեմենտի արտադրությունը դադարեցնելու դեպքում շատ աշխատատեղեր կփակվեն, դա են վկայում պարբերաբար իրականացվող բողոքի ակցիաները: Անդրադառնալով վերոնշյալ խնդրին՝ Թունյանը նկատեց. «Որևէ մեկը չի ուզում, որ Հայաստանում աշխատատեղեր փակվեն, բայց մենք նաև պետք է հասկանանք, որ եթե աշխատատեղեր փակվեն, դրա արդյունքում կարող է շատ ավելի մեծ թվով աշխատատեղեր բացվեն: Օրինակ, եթե մենք ունենանք էժան ցեմենտ, դրա հետևանքով կարող է ունենանք նաև այնպիսի մեծ ծավալի շինարարություն, կամ այլ ոլորտներում այդ գումարը գնալով այնքան աշխատատեղ ստեղծի, որ գա այդ փակված աշխատատեղերը բացի»: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
