Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ.

«Արտոնյալ պայմաններում վարկ կտանք հայրենադարձներին». Փաշինյան

416
Ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ., 23:00
«Արտոնյալ պայմաններում վարկ կտանք հայրենադարձներին». Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ պատասխանեց այլ պետությունում բնակվող օգտատիրոջ հարցին՝ Հայաստանում հիփոթեքով բնակարան ձեռք բերելու խնդրին, երբ անձը երկար ժամանակ ապրում և աշխատում է այլ պետությունում:

«Վիեննայում հայ համայնքի հետ հանդիպումից հետո, երբ նրանք հարց բարձրացրին, թե ինչո՞ւ հիփոթեքային ծրագիր չեք անում ներգաղթյալների, հայրենադարձների նկատմամբ, հիմա մենք Կենտրոնական բանկի հետ աշխատում ենք, որ մենք ինչպես «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագիրն ենք անում, այնպես էլ ծրագիր պետք է ստեղծենք հայրենադարձների համար»,- ուղիղ եթերի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ այսօր նա զեկույց է ստացել, որ այդ ծրագրի վրա կատարվող բավականին շատ աշխատանք է կատարվել: «Հիփոթեքային ծրագիր հայրենադարձների համար կիրականացնենք, այսինքն՝ արտոնյալ պայմաններում վարկ կտանք հայրենադարձներին, որոնք որոշակի չափանիշների կհամապատասխանեն: Իսկ ընդհանրապես այսօր էլ որևէ երկրում աշխատող քաղաքացին ՀՀ-ում հիփոթեքային վարկ ստանալու խոչընդոտ չունի»,-եզրափակեց Փաշինյանը: