Փաշինյանը՝ «բարձր տոկոսով վարկերի քոքը կտրելու» մասին
![]() Օգտատերերից մեկը հարց ուղղեց վարչապետին. «Բարձր տոկոսով վարկերի քոքը կտրել տվեք ՀՀ-ից, 100 և ավելի տոկոսով վարկերը կործանում են ՀՀ քաղաքացիներին, նույնիսկ գյուղվարկեր կան 50%-ից ավելի։ Ձեզ խաբում են, Կենտրոնական Բանկի նախագահն ու փոխվարչապետը, նրանք Կառավարության նիստում սլաքները ուղղեցին դեպի գրավատները, բայց խոսքս Վարկային կազմակերպությունների մասին է: Եթե կցանկանաք, կարող եմ 20 և ավելի վարկատեսակ ցույց տալ, որոնք քերթում են ժողովրդին»։ Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ նշեց, որ 24%-ից բարձր տոկոսով վարկերը բանկերը չեն տալիս, այլ ուրիշ կազմակերպությունները. «Մենք բանկային վարկերի տույժ տուգանքների վերաբերյալ որոշում ենք կայացրել։ 130 հազար մարդու վարկային պատմություն մաքրվել է, արդեն 10-15 հազար մարդ օգտվել է այդ հնարավորությունից։ Մենք կարո՞ղ ենք դնել տոկոսի վերին շեմ, աշխարհում նման բան չկա և դա սխալ է։ Այս հարցի լուծումը տեսնում ենք մարդկանց ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու մեջ։ Մարդը հաճախ վարկը վերցնում է առանց հաշվարկներ անելու, առանց նայելու այն թղթերը, որոնք ստորագրում է»,- ասաց վարչապետը։ Վարչապետը նաև հայտնեց. «Ըստ ԿԲ-ից ստացած տեղեկանքի՝ այսօր մեր ընտանիքների 80 տոկոսն ունի վարկային պարտավորություններ. «Այդ 80 տոկոսի համար վարկային պարտավորություն կատարելը բավականին դժվար է։ Ի՞նչ պետք է անել, մենք ելքը տեսնում ենք մարդկանց համար աշխատելու հնարավորություն ստեղծելը, տույժ տուգանքները վերացնելը, որ մարդիկ գան այն վիճակին, որ վիճակում վարկ են վերցրել»։ |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
