Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Մեծ աղմուկով ձերբակալված, ապա կալանավորված պաշտոնյան բավական անաղմուկ ազատ է արձակվել․ «Ժամանակ»

782
Ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ., 09:50
Մեծ աղմուկով ձերբակալված, ապա կալանավորված պաշտոնյան բավական անաղմուկ ազատ է արձակվել․ «Ժամանակ»

«Անցած տարի հոկտեմբերի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը մեծ աղմուկով կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով բերման ենթարկեց ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ, Սևանի հարկայինի պետ Սուրեն Էլոյանին, նրա տեղակալ Սամսոն Առաքելյանին և տեսուչ Վաղարշակ Լալայանին։ Հարուցվեց քրեական գործ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ։

Ուշագրավ է, սակայն, որ մեծ աղմուկով ձերբակալված, ապա կալանավորված Սևանի հարկայինի պետ Էլոյանը վերջերս բավական անաղմուկ ազատ է արձակվել և վայելում է իր հանգիստը։ Որոշ տեղեկություններով՝ նա ներկայումս Մոսկվայում է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: