Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.

«Չգիտեմ՝ ինչն է բարգավաճականներին վրդովվեցրել». Հայկ Սարգսյան

125
Ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ., 02:15
«Չգիտեմ՝ ինչն է բարգավաճականներին վրդովվեցրել». Հայկ Սարգսյան

«Չգիտեմ՝ ինչն է բարգավաճականներին վրդովվեցրել: Ես ասել եմ, որ ժամանակն է հասկանանք՝ մեզ ինչն է ավելի շատ ձեռնտու որպես պետություն՝ ունենալ աշխատատեղե՞ր, թե ունենալ ավելի մատչելի ցեմենտ»,- այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով Իրանից ցեմենտի ներմուծման շուրջ ծավալվող քննարկումներին:

«Դրանից որոշ պատգամավորներ ենթադրել են, որ ես նկատի ունեմ, թե իրենց աշխատողներին պետք է հեռացնեն, և այլևս արտադրությամբ չզբաղվեն, այլ ներմուծմամբ զբաղվեն: Իմ հարցադրումը ենթադրում էր, որ մենք պետք է ունենանք մատչելի ցեմենտ մեր շուկայում: Պետք է ունենանք նաև տեղական արտադրող, դա նաև պայմաններից մեկն է, որ ունենանք էժան ցեմենտ Հայաստանում, որովհետև եթե չունենանք արտադրություն, մեր հարևան երկրները շատ արագ ցեմենտի գինը կբարձրացնեն: Ե՛վ ներմուծման, և՛ արտադրության դեպքում՝ հնարավոր է ունենալ մատչելի ցեմենտ, ինչի ապացույցն այն է, որ երբ սկսեց իրանական ցեմենտը մտնել Հայաստան, ցեմենտի գինը նվազեց 10 հազար դրամով»,– ասել է պատգամավորը։