Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

Որքա՞ն գումար կտրամադրվի «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների համար

969
Հինգշաբթի, 18 ապրիլի, 2019 թ., 14:25
Որքա՞ն գումար կտրամադրվի «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների համար

Այսօր Կառավարության նիստում որոշվեց «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների անցկացման համար տրամադրել 124 մլն դրամ:

Ըստ նախագծի՝ ««Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին 2019 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 124,146.5 հազար դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին»:

Նախագծում նշվում է, որ 124 մլն դրամով Հայաստանի բոլոր մարզերում և Երևան քաղաքում պետք է պատշաճ կերպով իրականացվեն «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումներ: