Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Իշխանությունը «Սպայկայի» հարցում պատրաստ է գնալ մինչև վերջ. «Ժամանակ»

321
Հինգշաբթի, 18 ապրիլի, 2019 թ., 09:20
Իշխանությունը «Սպայկայի» հարցում պատրաստ է գնալ մինչև վերջ. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. « Արդեն 10 օր է՝ կալանավորված է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը, ով մեղադրվում է չարամտորեն հարկերից խուսափելու համար:

Ըստ ՊԵԿ-ի՝ Ղազարյանի ղեկավարած հիմնարկը պետությունից թաքցրել է 7 մլրդ դրամ հարկ, իսկ ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ընկերության պարտավորությունները կարող են անցնել 40 մլրդ-ը:

Կալանավորելով Ղազարյանին՝ պետությունը դժվար թե ստանա իր հասանելիք գումարը, որովհետև եթե «Սպայկա» ընկերությունը դադարեցնի իր գործունեությունը, իսկ ամեն ինչ գնում է դրան, և հայտարարի իր սնանկության մասին, ապա նրա ունեցած ամբողջ գույքը, որը գրավադրված է բանկերում, կհանվի աճուրդի, և դրանով հազիվ մարվեն նրա վարկային պարտավորությունները:

Արդյունքում պետությունը կստանա ոչինչ, կփակվի մի խոշոր արտահանող ընկերություն, և գործազուրկ կդառնա մի քանի հարյուր մարդ: Իշխանությունում սա կարծես հասկանում են, բայց հանուն արդարության վերականգնման պատրաստ են գնալ մինչև վերջ»:

Մանրամասները՝ թերթի համարում: