Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Դիլիջանում ծորակներից պարզապես ցեխաջուր է գալիս». Սարգիս Ալեքսանյանը՝ Կառավարությանը

260
Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ., 22:20
«Դիլիջանում ծորակներից պարզապես ցեխաջուր է գալիս». Սարգիս Ալեքսանյանը՝ Կառավարությանը

Ասյօր Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգսիս Ալեքսանյանը անդրադարձավ Դիլիջան քաղաքում խմելու ջրի որակին. «Ամեն անգամ անձրևաջրերից, ձնհալներից հետո Դիլիջանում խմելու ջուրը ոչ պիտանի է դառնում, մարդկանց տան ծորակներից պարզապես կեղտաջուր, ցեխաջուր է գալիս: Խնդրում եմ այս հարցին ուշադրություն դարձնել. ի՞նչ լուծումներ, քայլեր եք տեսնում»,- Կառավարությանը հարցրեց Ալեքսանյանը:
Պատգամավորի հնչեցրած հարցին ի պատասխան՝ Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց. «Դիլիջանի հետ կապված ծրագրեր ունենք ու մարտից հաստատվել է կոնկրետ ծրագիր 2.5 միլիոն դոլարի շրջանակներում: Ծրագրով ներառվում են նաև ջրագծերի վերանորոգում: Ներառվում են նաև արևային էներգետիկայի ներդրում, բիզնեսի աջակցության ծրարգրեր: Առնվազն այդ ծրագրի շրջանակներում որոշակի աշխատանքներ նախատեսված են, բայց քանի որ ջրահեռացման և ջրամատակարարման մասով ջրային կոմիտեն որոշակի գործառույթներ ունի, կարծում եմ, այսօրվա իրավիճակի հետ կապված նաև ձեր գրավոր հարցմանը կկարողանա պատասխանել Ջրային կոմիտեն»: